211652_close_icon
views-count5378 դիտում article-date 10:30 27-09-2020

Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն ու վերահսկելի է․ մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Տավուշի սահմանին իրավիճակը կայուն ու վերահսկելի է։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի Տավուշեցիներ, Արցախի ուղղությամբ հակառակորդը հարձակում է սկսել հրթիռակոծությամբ և դրոնների օգտագործմամբ: Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է: Ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշի սահմաններին՝ մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի: Ամբողջ Տավուշը՝ մեծից փոքր, իր պատրաստակամությունն է հայտնում՝ սատար կանգնելու Արցախի մեր հայրենակիցներին՝ եղբայրներին ու քույրերին: Մեկ անգամ ևս, սիրելի տավուշեցիներ, կխնդրեի զգոն լինել. խուճապի ոչ մի առիթ չկա, պարզապես, նորից ստուգեք ձեր ապաստարաններն ու թաքստոցները, ուշադրություն դարձրեք կահավորմանը: Մասնավորապես, Տավուշի սահմանին հակառակորդը իր մաշկի վրա դեռ երկար կպահի հայոց կործանիչ հարվածների ցավոտ հիշողությունը: Հաղթանակը մերն է: Կեցցե մեր Հայրենիքը, կեցցե մեր հաղթական բանակը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սիրելի Տավուշեցիներ, Արցախի ուղղությամբ հակառակորդը հարձակում է սկսել հրթիռակոծությամբ և դրոնների օգտագործմամբ: Տավուշի...

Опубликовано Հայկ Չոբանյան / Hayk Chobanyan Суббота, 26 сентября 2020 г.

Նմանատիպ նյութեր