211652_close_icon
views-count926 դիտում article-date 23:32 03-08-2022

Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 87 միլիոն 929 հազար խորանարդ մետր ջուր

 2022 թվականի օգոստոսի երկուսի դրությամբ ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 87 միլիոն 929 հազար խորանարդ մետր ջուր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի հունվարից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 149 միլիոն 798 հազար խորանարդ մետր ջուր։ Օգոստոսի 2-ի  դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 63 սանտիմետր բարձրության վրա, ինչը 9 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։

Նմանատիպ նյութեր