211652_close_icon
views-count1916 դիտում article-date 18:33 03-08-2022

Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6-րդ հաղթանակը տարավ և դարձավ միանձնյա առաջատար

Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրի կենտրոնական մրցամարտում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Հնդկաստանի 2-րդ հավաքականին:

Մեր հավաքականի հաղթական միավորներ բերեցին Սամվել Տեր-Սահակյանը (սևերով) և Ռոբերտ Հովհաննիսյանը (սպիտակներով): Գաբրիել Սարգսյանն առաջին խաղատախտակի վրա պարտություն կրեց:

6 տուրից հետո Հայաստանի հավաքականը հարյուր տոկոսանոց արդյունքով՝ 12 միավոր, միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
 

Նմանատիպ նյութեր