10500 դիտում
09:07 04-08-2022
Արցախում լարված է, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 3-ից՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաեւ ականանետներ, նռնականետներ եւ հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը եւ Արթուր Յուրիի Խաչատրյանը: Եւս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: Սա երեկ երեկոյի պաշտոնական թվերն են, որոնք իրականում կարող են ավելանալ կամ փոփոխվել։
Իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանություններն այս իրավիճակում։ Նախ՝ նշենք, որ այս օրերի լարված իրավիճակից հետո՝ երեկ, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաք է հայտարարել, հայտարարություն է տարածել նաեւ Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ դիմելով միջազգային հանրությանը։ ՀՀ Ազգային ժողովը գտնվում է արձակուրդում։ Արձակուրդում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երեկ ամբողջ օրը փորձեցինք կառավարությունից պարզել՝ կլինի հայտարարություն, կամ Փաշինյանը կվերադառնա արձակուրդից, թե ոչ, սակայն մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն, իսկ պաշտոնական հաղորդագրության այդպես էլ չհանդիպեցինք։
Միայն ՀՀ արտաքին գործերի նախարարն էր ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, սակայն խոսակցությունը գլոբալ էր եւ ոչ հասցեական։ Ստացվում է՝ Հայաստանը, կարծես թե, իր ձեռքերը լվացել է Արցախից, եւ այն, ինչ հուլիսի 29-ին հայտարարել էր ՀՀ ԱԽ Արմեն Գրիգորյանը, կատարվում է։ Նա ասել էր. «Պետք է ակտիվորեն քննարկենք ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը»։
Իշխանությունների մոտ կարծես թե ստացվում է։ Նիկոլ Փաշինյանի թիմը մոռացել է ՀՀ գլխավոր պարտավորությունը, այն է՝ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2960 դիտում
09:11 16-02-2022
Արայիկ Հարությունյանին սպառնում են ձերբակալել, իսկ ՀՀ Դատախազությունը լուռ է․ «Ժողովուրդ»
1682 դիտում
08:52 21-03-2014
Պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն ԱԺ-ում լուռ է, իսկ դպրոցում՝ փրկիչ. Հրապարակ
1387 դիտում
11:34 20-03-2023
Իսկ ինչո՞ւ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը. Աբրահամյան
Այս բաժնից
1270 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1018 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»