5732 դիտում
12:42 04-08-2022
Ադրբեջանն օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը. Այս պահին դրա վերաբերյալ եռակողմ որեւէ պլան չկա. Փաշինյան
Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, հետեւաբար, գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանի նման ձեւակերպումները եւ հայտարարությունները նույնպես 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խոպիտ խախտում են, եւ ահա թե ինչու. Նշված հայտարարության 6-րդ կետում ասվում է. «Կողմերի, այսինքն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում, այսինքն մինչեւ 2023-ի նոյեմբերի 9-ը, կորոշվի ԼՂ-ի՝ Հայաստանի հետ կապն ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման պլանը՝ ռուսական խաղաղապահի կոնտինգենտի հետագա վերաբաշխմամբ, վերատեղաբաշխմամբ այդ երթուղու պահպանության համար»:
Այս պահի դրությամբ ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որեւէ պլան գոյություն չունի եւ մենք մի քանի անգամ առաջարկել ենք, հիմա էլ առաջարկում ենք դա անել, այսինքն հաստատել եռակողմ ֆորմատով պլան:
Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի եւ խաղաղապահի զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ ու եռակողմ գործընթաց է:
Այս պահի դրությամբ մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, որովհետեւ մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել:
Չնայած պետք է ընդգծեմ, որ Հայաստանն սկսել է Կոռնիձոր-Տեղ Մ 12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պետք է միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն, բայց կրկնում եմ՝ եռակողմ հայտարարության մեջ խոսքը միայն նոր ճնապարհի կռուցման մասին չէ: Պլանի շրջանակներում պետք է պարզաբանվեն մի շար կարեւորագույն հարցեր, այդ թվում ԼՂ-ին էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման հարցեր, նվտանգության հետ կապված խնդիրներ»,-ասաց Փաշինյանը:
Նա շարունակեց, որ Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե Հայաստանը փորձում է խոսւափել այս հարցերի քննարկումներից. «Սա աբսուրդ հայտարարություն է այն պայմաններում, երբ ես վերը նշված ծրագրի մասին հայտարարել եմ հրապարակային դեռեւս այս տարվա հունիսի 27-ին իմ ասուլիսի ընթացքում:
Ավելին, Ադրբեջանը ԼՂ-ում իրավիճակի սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ Մ 12 ճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց: Այս պայմաններում Ադրբեջանի կողմից սրացման գնալը մի նպատակ ունի՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը: Ադրբեջանը, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունն իր հաղթանակն է համարում, այսօր մի խնդիր ունի՝ վերցնել այդ հայտարարությունը եւ խուսափել այդ հայտարարությամբ արձանագրված իրողությունների ամրագրումից:
Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ 3 առանցքային իրողություն է արձանագրվել․ ԼՂ միավորի գոյությունը, ԼՂ-ում շփման գծի առկայությունը և ԼՂ-ի ու ՀՀ-ի միջև կապը երաշխավորող Լաչինի միջանցքի գոյությունը։ Այս ընթացքում թղթի վրա գված այս իրողությունները այսպես ասած շատ չենք ցանկացել ընդգծել, բայց սրանք իրողություններ են և Ադրբեջանի միջազգային պարտավորությունն են։ Ադրբեջանը այսօր շատ է թմբկահարում, որ Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնել է պարտավորություններ։ Այս, մենք ստանձնել ենք պարտավորություններ և բոլորը կատարել ենք, Ադրբեջանն էլ պետք է կատարի իր երեք պարտավորությունները՝
1․ ընդունի Ադբրեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված ԼՂ միավորի գոյությունը
2․ հարգի ԼՂ-ում շփման գծի առկայությունը
3․ հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը ՀՀ-ի հետ ԼՂ կապը ապահովող կարևորագույն ինստիտուտն է:
Ադրբեջանը պարտավոր է կատարել այս երեք պարտավորությունները, եթե ոչ, ապա մենք պետք է մեր օրակարգում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը»,- հայտարարեց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր
4058 դիտում
19:13 07-11-2021
Այս պահին Նոյեմբերի 9-ին հանդիպելու որեւէ պայմանավորվածություն չկա. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»