1580 դիտում
11:09 06-08-2022
Էստոնիան ապամոնտաժում է ԽՍՀՄ ժամանակների հուշարձանները․ Euronews
Էստոնիայի իշխանությունները որոշել են ապամոնտաժել խորհրդային ժամանակաշրջանի հուշարձանները, այդ թվում՝ T-34 տանկը Ռուսաստանին սահմանակից Նարվա քաղաքում։ Գրում է Euronews-ը։
Նարվայում խորհրդային տանկի և այլ հուշարձանների ապամոնտաժման շուրջ քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ ռուսական բանակը ներխուժեց Ուկրաինա։
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը կառավարության որոշումը բացատրել է նրանով, որ տանկը սպանության զենք է, իսկ այժմ այն խորհրդանշում է Ուկրաինայում մարդկանց սպանությունը։
«Մենք որոշել ենք գլխավորը՝ կոմունիստական հուշարձանները պետք է հեռացվեն հանրային տարածքից, և մենք դա կանենք որքան հնարավոր է շուտ», - ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։
Նարվայի իշխանությունները, իրավիճակը չսրելու համար, առաջարկեցին խորհրդային տանկը թողնել տեղում՝ նշելով, որ Նարվայի բնակիչների մեծ մասը դեմ է հուշարձանի ապամոնտաժմանը։ Տանկը տեղափոխելու մասին հայտարարություններից հետո մեկ անգամ չէ, որ դրա մոտ տասնյակ մարդիկ են հավաքվել։
Վարչապետ Կալլասը ասում է, որ հասկանում է այս իրավիճակում տեղի բնակիչների հետ երկխոսության կարևորությունը:
Էստոնիայի հարևան Լատվիայում հունիսի կեսերին խորհրդարանն ընդունեց օրենք «Խորհրդային և նացիստական ռեժիմները փառաբանող առարկաների ցուցադրման և դրանց ապամոնտաժման արգելման մասին Լատվիայի Հանրապետության տարածքում»։ Քանդման ենթակա հուշարձանների ցանկում կա 69 օբյեկտ, բոլորը կհանվեն մինչև նոյեմբերի 15-ը։
Ռիգայի Հաղթանակի զբոսայգում հուշահամալիրի ապամոնտաժումը կսկսվի առաջիկա շաբաթներին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2282 դիտում
12:49 13-04-2014
Բարձրահարկ շենքի ապամոնտաժում. տեսանյութ
3958 դիտում
21:53 13-11-2014
Բարձրահարկ շենքի ապամոնտաժում՝ քաղաքի կենտրոնում. տեսանյութ
7975 դիտում
21:14 28-12-2014
Բարձրահարկ շենքի անհաջող ապամոնտաժում. տեսանյութ
Այս բաժնից
1270 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1018 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»