2027 դիտում
15:21 06-08-2022
Էրդողանը Պուտինին ու Զելենսկիին երկխոսելու նպատակով կրկին հրավիրել է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նրան կրկին առաջարկել է Թուրքիայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է TRT Haber-ը:
«Ի սկզբանե ասել եմ, որ Ուկրաինայի պատերազմից շահող կողմ չի լինելու: Չնայած տեղում առկա դժվարություններին, ես նաև վստահորեն հավատում եմ, որ ճգնաժամը կարգավորվելու է բանակցությունների սեղանի շուրջ: Եվս մեկ անգամ հիշեցրի Պուտինին, որ մենք կարող ենք ընդունել նրա ու Զելենսկիի հանդիպումը»,- օդանավում լրագրողների հետ զրույցում հայտնել է Էրդողանը:
Նա տեղեկացրել է, որ շարունակելու են զարգացնել երկխոսությունը Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում՝ «հանուն տարածաշրջանային ու գլոբալ խաղաղության»:
Նմանատիպ նյութեր
8874 դիտում
22:16 03-02-2022
Էրդողանը հայտարարել է Զելենսկիին և Պուտինին Անկարայում ընդունելու պատրաստակամության մասին
925 դիտում
17:09 24-05-2023
Արցախի նախագահի հայտարարության մեջ Բաքվի հետ երկխոսելու հստակ դիրքորոշում կա․ Հակոբ Արշակյան
1537 դիտում
09:13 26-05-2022
Time ամսագիրը Զելենսկիին և Պուտինին ներառել է 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
724 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում
868 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
712 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում