126127 դիտում
15:22 07-08-2022
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Նորաշեն գյուղի ընտանեկան լողափից Սևանի ջրասուզակը դուրս է բերել տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:48-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական տարածքում՝ Նորաշեն գյուղի ընտանեկան լողափում տղամարդը լողալով խորացել է լճի խորքը և մոտ 20 րոպե նրանից լուր չկա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող թիվ 30 ՀՋՋ հերթապահ խումբը:
Գյուղի լողափի հատվածում հրշեջները քաղաքացիների և ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների հետ իրականացրել են որոնողական աշխատանքներ և լրացուցիչ ժամանել է նաև թիվ 30 ՀՋՋ-ից ևս 1 մարտական հաշվարկ:
Ջրասուզակը լճից 10 մ հեռավորության և մոտ 5 մետր խորությամբ հատվածում հայտնաբերել է տղամարդու դին և այն դուրս է բերել լճից:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արմենակ Մուրադյանը:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիք մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Անդրանիկ Մխեյանի և Էդգար Դավթյանի գլավորությամբ:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 42-ամյա Կարեն Գ.-ն էր:
Քննիչի որոշմաբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2089 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)