211652_close_icon
views-count246255 դիտում article-date 16:31 16-04-2020

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. ջրասուզակը Ագրիջա գետից դուրս է բերել 37-ամյա տղամարդու դին. ժամանել է Գեղարքունիքի մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մադինա գյուղի վարչական տարածքի և Վաղաշեն գյուղի խոտհարքի տարածքում գտնվող Ագրիջա գետում քաղաքացի է ջրահեղձ եղել և դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ինչպես նաև Սևանի ջրասուզակը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հակոբյանի, բաժնի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Ջրասուզակի կողմից կատարված որոնողական աշխատանքների արդյունքում դուրս է բերվել Վաղաշեն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Լևոն Հովհաննիսյանի դին։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Հովհաննիսյանը եղել է ընկերոջ հետ, և ընկերն է ահազանգել ոստիկանություն և ԱԻն 9-11։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր