3697 դիտում
10:13 09-08-2022
ՀՀ֊ՌԴ հարաբերությունների մասին հայտարարությունները կեղծ են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 64. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ըստ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ քառօրյա պատերազմն Ադրբեջանը համաձանեցրած է եղել Ռուսաստանի հետ: Այս մասին նա հայտարարում էր 2016-ի հուլիսի մեկին: «Էդ պատերազմն Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու մասին էր»,- հավելում էր նա: Ընդդիմադիր ժամանակ Փաշինյանը, ի դեպ, միշտ է աչքի ընկել իր հակառուսական տրամադրություններով, բայց 2018-ի իշխանափոխությունից հետո մեկ էլ հանկարծ ընդգծված ռուսամետ, ռուսասեր եւ ռուսահպատակ դարձավ։ Այսպես, 2018-ի հունիսի 28-ին, երբ նա արդեն վարչապետի աթոռն էր զբաղեցնում, հպարտորեն հայտարարում էր, թե «հայ-ռուսական հարաբերությունները շատ ակտիվ կերպով զարգանում ու ծավալվում են»:
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման մասին նա նաեւ 2018-ի սեպտեմբերի 8-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ էր խոսում՝ ասելով. «Շատ երջանիկ եմ, որ այսպիսի մթնոլորտում եմ հայտնվել Մոսկվայում: Հաճելի է շփվել ոչ միայն միջպետական, այլ նաեւ անձնական բնույթի շփում ունենալ (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական շփումները նկատի ուներ- խմբ.): Այո, իհարկե, մենք փայլուն հարաբերություններ ունենք, ու դրանք գնալով ավելի ու ավելի լավանալու են»:
Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների, ինչպես նաեւ Ապրիլյան պատերազմի մասին հայտարարությունները (դրանցից եւ որեւէ մեկը մինչեւ օրս չի ապացուցվել) սուտ ու կեղծիք են եղել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
10023 դիտում
10:11 04-08-2022
Արցախի ու Հայաստանի տարածքները չզիջելու մասին հայտարարությունները սուտ են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 61․ «Ժողովուրդ»
5441 դիտում
10:22 12-08-2022
Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը