672 դիտում
10:37 09-08-2022
Մենք չենք մոռանա Լուկաշենկոյի ռեժիմի զոհերին․ Բորել. Deutsche Welle
Եվրամիությունը կշարունակի աջակցել բելառուս ժողովրդին և լեգիտիմ չի համարում Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանությունը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Բելառուսում բողոքի ցույցերի 2-րդ տարելիցի կապակցությամբ։ Գրում է Deutsche Welle-ն։
«Մենք վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունը բելառուս ժողովրդի դեմոկրատական նկրտումներին: Մենք կրկնում ենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն չունի ժողովրդավարական լեգիտիմություն», - ասված է երկուշաբթի՝ օգոստոսի 8-ի հայտարարության մեջ:
Բորելը հիշեցրել է Մինսկում ռեժիմի կողմից բելառուսների դեմ սանձազերծած զանգվածային բռնաճնշումները։ Այժմ երկրում կա ավելի քան 1200 քաղբանտարկյալ, և այդ ցուցանիշն օրեցօր աճում է, ընդգծեց նա։ Ժողովրդավարական ընդդիմության շատ անդամներ ստիպված են եղել հեռանալ, իսկ ակտիվիստներին վախեցրել են, այդ թվում՝ մահապատժի դատապարտմամբ, մինչդեռ խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություն գործադրողները դեռ պատասխանատվության չեն ենթարկվել, ավելացրել է Բորելը։
«Մենք կշարունակենք աջակցել Բելառուսում բռնության կիրառման մեղավորներին պատասխանատվության ենթարկելու միջազգային ջանքերին՝ հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումների ապացույցների հավաքագրումն ու պահպանումը: Մենք չենք մոռանա ոչ Լուկաշենկոյի ռեժիմի զոհերին, ոչ էլ նրա անցյալ և ներկա հանցագործություններ»,- ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Նա նաև դատապարտել է Մինսկի ռեժիմի դերը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում: «Երբ Ռուսաստանը սկսեց իր ագրեսիվ անհիմն և չարդարացված պատերազմն Ուկրաինայի դեմ, Լուկաշենկոյի ռեժիմը դարձավ Պուտինի մեղսակիցը Բելառուսի ժողովրդի ճնշող մեծամասնության կամքին հակառակ՝ թույլ տալով Ռուսաստանի Դաշնությանը օգտագործել Բելառուսի տարածքը Ուկրաինա ներխուժելու և հրթիռներ արձակելու համար։ Մոսկվային տրամադրելով լիարժեք քաղաքական և նյութատեխնիկական աջակցություն, ռեժիմը ներկայում հետապնդում է բելառուսներին, ովքեր դեմ են պատերազմին»,- ասել է Բորելը։
Նա կոչ է արել Մինսկին դադարեցնել Ռուսաստանի հետ համագործակցությունը պատերազմում, ինչպես նաև «անհապաղ և անվերապահորեն ազատել ու արդարացնել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել բռնաճնշումները»։

Նմանատիպ նյութեր
4254 դիտում
09:15 28-06-2018
Մենք չենք ուզում մեկուսացնել Ռուսաստանին․ Ստոլտենբերգ. Deutsche Welle
1409 դիտում
13:49 20-04-2015
Գերմանիայի քաղաքական գործիչները պատրաստ են հայերի զանգվածային կոտորածն անվանել ցեղասպանություն. Deutsche Welle
2276 դիտում
22:15 22-04-2015
Deutsche Welle. Մերկելը կողմ է «ցեղասպանություն» բառի կիրառմանը
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը