211652_close_icon
views-count1726 դիտում article-date 23:18 09-08-2022

Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 8-ին Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է ներկայացվել 33-ամյա Մարգարիտա Բ.-ն, որը հունիսի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Նմանատիպ նյութեր