211652_close_icon
views-count3109 դիտում article-date 23:08 09-08-2022

Բնակիչները չեն լքել Աղավնոն, թալան չկա․ եթե ուզում եք պահել Աղավնոն, եկեք և մնացեք այս մարդկանց կողքին․ Սուրեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Արցախի Աղավնո գյուղի բնակիչները չեն լքում գյուղը, գյուղում թալան չկա, այս մասին հայտարարել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, որը տեսանյութ է հրապարակել Աղավնոյից։

«Երեկ և այսօր բավականին շատ ապատեղեկատվություն տարածվեց առ այն, որ  Աղավնոն համատարած լքում են և Աղավնոն համատարած թալանում են։ Ամենայն պատասխանատվությամբ ձեզ տեղեկացնում եմ, որ Աղավնոն մինչև այսօր գեթ մեկ ընտանիք չի լքել։ Չկա մեկ ընտանիք, որ տարհանել է իր սեփական երեխաներին։ Աղավնոյում բացարձակապես չկա թալան»,– ասել է նա։

Սուրեն Պետրոսյանը նաև հերքեց տարածված տեղեկությունները, թե ռուս խաղաղապահները լքել են իրենց դիրքերը։ «Ասեմ ավելին, ռուս խաղաղապահները ոչ միայն չեն լքել իրենց դիրքերը, այլ մի քանի անգամ ավելի են ուժեղացրել հսկողությունը Աղավնոյի շուրջ»,– ասել է նա։

Նա նաև տեղեկացրեց, որ բազմաթիվ հեռախոսազանգեր, նամակներ են ստացել, որոնցում մարդիկ պատրաստակամություն են հայտնում գալ և սատարել Աղավնոյի բնակիչներին։ Նա նաև նշել է, որ գյուղը չլքելու իրենց որոշումը ոչ թե էմոցիոնալ է, այլ խիստ ռացիոնալ։

«Եվս մեկ անգամ խնդրում եմ՝ այն մարդիկ, ովքեր ուզում են պահել Աղավնոն և Բերձորը, խնդրում եմ գալ և մնալ այս մարդկանց կողքին, ապրել այս մարդկանց կողքին»,– ասել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր