740 դիտում
15:17 11-08-2022
Շարունակում ենք աշխատանքները ռուս գործընկերների հետ, որ մեծացնենք Վերին Լարսի թողունակությունը․ Վահան Քերոբյան
2022 թվականի հուլիսին հայկական բեռնափոխադրող ավտոմեքենաների ընդհանուր ծավալը հունիսի նկատմամբ 10 տոկոսով աճել է Վերին Լարսի անցակետում բացված մաքսազերծման երկրորդ ուղու հաշվին, բայց դեռ հերթերի խնդիրը լուծված չէ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ վստահեցնելով, որ արագ փչացող ապրանքների տեղափոխման հետ կապված խնդիրներ չկան, այդպիսի ապրանքներ փոխադրող բեռնատարներն անցնում են առանց հերթի։
«Մենք շարունակում ենք աշխատանքը ռուս գործընկերների հետ, որպեսզի տարբեր ուղղություններով մեծացնենք Վերին Լարսի թողունակությունը թե՛ պրոցեսների, թե՛ ենթակառուցվածքների առումով»,- ասաց Քերոբյանը։
Հարցին՝ Հայաստանն ի՞նչ է անում այդ ուղղությամբ, Էկոնոմիկայի նախարարը պատասխանեց՝ հարկավոր է խնդրի մասին շատ խոսել։
«Մենք ուղղակի պետք է շատ խոսենք և ընկերներին պատմենք, թե ինչով է դա կարևոր մեզ համար», - ասաց նա՝ նշելով նաև, որ հայկական ընկերությունները տրանզիտի համար գումար են վճարում, իսկ դա եկամուտ է ապահովում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
991 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
970 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
907 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր