92917 դիտում
10:01 12-08-2022
Առեղծվածային դեպք Երևանում. Դավիթաշենում՝ բարձրահարկ շենքի ետնամասում, հայտնաբերվել է կնոջ դի, ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 18 շենքի ետնամասում կնոջ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։
Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և տեղում հսկողություն են իրականացնույմ նույն վաշտի պարեկներ Կարեն Գալստյանն ու Էդիկ Առաքելյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ժորա Թովմասյանը։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոման Սարդարյանի, բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Չոբանյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Տեղի ունեցածը սպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիակից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, որից նմուշներ են վերցնում ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության ավագ փորձաքրեագետներ Սերգեյ Բադալյանը, Անդրանիկ Ղուկասյանը, Սերգեյ Անանիկյանն ու Մկրտիչ Դանիելյանը։ Նրանց գործողություններն ամենակարևորներից է դեպքի վայրում։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանն ու նույն վարչության ՄՍԴՈՒՀԴՊՎ վարչության պետ Վահե Մուշեղյանը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 315+
315+