211652_close_icon
views-count6911 դիտում article-date 20:54 12-08-2022

ԱԻ նախարար Փամբուխչյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր. Աբովյանի ՀՓՋ-ի վերանորոգման աշխատանքները շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շարունակվում են արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը: Գերատեսչության ղեկավարը փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի ուղեկցությամբ օգոստոսի 12-ին այցելել է Կոտայքի մարզային փրկարարական վարչություն (ՄՓՎ) և հրշեջ-փրկարարական ջոկատներ (ՀՓՋ):

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, Աբովյանի ՀՓՋ-ի շենքը վերանորոգման փուլում է. նախարարը տեղում ծանոթացել է ընթացող աշխատանքներին, մանրամասները ներկայացրել է Կոտայքի ՄՓՎ պետ Գևորգ Սեդրակյանը: Վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են ԱԻՆ Փրկարար ծառայության տնտեսած միջոցների հաշվին։

«Գերատեսչության ղեկավարը շրջել է նաև Եղվարդի և Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներով, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը, զրուցել անձնակազմերի հետ, լսել նրանց առաջարկներն ու առկա հնարավոր խնդիրները:

Մարզային այցի ընթացքում Ա. Փամբուխչյանն այցելել է Հրազդան քաղաքում տեղակայված ՋԷԿ-ի հրշեջ փրկարարական ջոկատ, իսկ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ նաև Հրազդանի ՀՓՋ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ վերջին կանգառը Գառնիի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետն էր: Նախարար Արմեն Փամբուխչյանը զրուցել է խմբի անդամների հետ և վստահեցրել, որ նախարարությունը կարևորում է նրանց գործունեությունը և պատրաստ է աջակցել ցանկացած հարցում:

Նշվում է, որ գերատեսչության ղեկավարի մարզային այցելությունները կրում են շարունակական բնույթ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր