211652_close_icon
views-count23681 դիտում article-date 01:28 15-08-2022

Պայթյունից հետո անհետ կորած համարվող 6 քաղաքացի հայտնաբերվել է. անհետ կորած է համարվում 19-ը քաղաքացի

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած համարվող վեց քաղաքացի հայտնաբերվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Այս պահի դրությամբ անհետ կորած քաղաքացիների թիվը 19 է։ Շարունակվում են հրդեհաշիջման և որոնողա-փրկարարական աշխատանքներըւ»,-գրել է նա։

Պատասխանելով հարցին, թե արդյոք հայտնաբերված քաղաքացիները ողջ են, խոսնակը դրական պատասխան է տվել։

Այս պահին անհետ կորած է համարվում 19 քաղաքացի։

 
Նրանք են`

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․

3․ Մարատ Շահբազյան

4․ Սիրարփի Խաչատրյան

5․ Մարիամ Խաչատրյան

6․ Հարութ Գարաքյան

7․ Գագիկ Կարապետյան

8․ Արտավազդ Հայրապետյան

9․ Գայանե Ավետիսյան, ծնված 1965 թ․

10․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

11․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

12․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

13․ Վանիկ Ամիրխանյան

14․ Ջեմմա Նազարյան, ծնված 1960 թ․

15․ Անահիտ Խալաթյան

16․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

17․ Արմեն Թորոսյան

18․ Անահիտ Երվանդի

19․ Արամ Հարությունյան

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում ԱԻՆ-ից խնդրում են զանգահարել «911» թեժ գիծ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր