211652_close_icon
views-count2017 դիտում article-date 19:00 17-08-2022

Սանկտ Պետերբուրգում հայ մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում գրանցել են բարձր արդյունքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-ից 12-ը անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։ Հայ մարզիկները գերազանց ելույթներ են ունեցել՝ նվաճելով 4 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ:

Բանակայինների համաշխարհային խաղերի հաղթողներ են դարձել Գոռ Բեգլարյանը (աթլետիկա, հեռացատկ), Ռազմիկ Մկրտչյանը (աթլետիկա, 200 մ վազք), Երվանդ Մկրտչյանը (աթլետիկա, 1500 մ վազք), Արթուր Բարսեղյանը (լող, բաթերֆլայ ոճ):

Երվանդ Մկրտչյանը (աթլետիկա, 1500 մ վազք)՝ 3:51,74 ցուցանիշով սահմանել է խաղերի ռեկորդ:

Երրորդ կուրսանտական խաղերին մասնակցել է 576 մարզիկ 20 երկրից:

Ծրագրում ներառված էր յոթ մարզաձև՝ ռազմական հնգամարտ, աթլետիկա, կողմնորոշում տեղանքում, հրաձգություն, վոլեյբոլ, լող, ամառային բիաթլոն:

Ընդհանուր հաշվարկով առաջինն էր ՌԴ թիմը, երկրորդը՝ Բելառուսի, երրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականը:










 

 

Նմանատիպ նյութեր