211652_close_icon
views-count1653 դիտում article-date 10:06 19-08-2022

ԱՄՆ նախկին փոխանախագահը կարող է հարցաքննության ենթարկվել Կոնգրեսի հանձնաժողովում․ «Ամերիկայի ձայն»

Անցյալ տարվա հունվարի 6-ին Կապիտոլիումի դեմ իրականացված հարձակման ժամանակ երկրի փոխնախագահ Մայք Փենսը հայտնվել էր ցուցարարներից մի քանիսի թիրախում, որոնք պահանջում էին նրան կախաղան բարձրացնել այն ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջից հրաժարվելու համար: Հիշեցնենք, որ Թրամփը Փենսից պահանջել էր չեղարկել ընտրություններում ՝ իր պարտությունը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի մասին հրապարակումից հետո Թրամփի մոտ 2000 կողմնակիցներ ներխուժեցին Կապիտոլիում և մի քանի ժամ արգելափակեցին շենքը:

Մի քանի նահանգներում անցկացված հավաքների ժամանակ Փենսը վերջերս հանդես է եկել այնպիսի հայտարարություններով, որոնք ստիպում են հավատալ, որ նա իրոք կկանգնի Կոնգրեսի հանձնաժողովի առջեւ:

«Պատմության մեջ աննախադեպ կլինի, երբ փոխնախագահին կանչեն Կապիտոլիումում ցուցմունք տալու: Բայց, եթե երբևէ որևէ պաշտոնական հրավեր լինի, մենք կդիտարկենք պատշաճ կերպով», ասել է նա:

Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը պատրաստվում է վերսկսել լսումները սեպտեմբերին` ամառային արձակուրդից հետո:

Հանձնաժողովն արդեն լսել է Փենսի երկու հիմնական օգնականների ցուցմունքները: Նրա աշխատակազմի ղեկավար Մարք Շորթը և նրա փաստաբան Գրեգ Ջեյքոբը տվել են վկայություններ այն մասին, որ Թրամփն, այո, ճնշում գործադրել է փոխնախագահի վրա` պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները:

Հանձնաժողովի նախագահ Բենի Թոմփսոնը ավելի վաղ ասել էր, որ հանձնաժողովը բացառել է Փենսին նիստին մասնակցելու կանչ ուղարկելու հնարավորությունը` ակնարկելով Շորթից և Ջեյքոբից արդեն իսկ ստացված «կարևոր տեղեկությունները»:

Նմանատիպ նյութեր