211652_close_icon
views-count2422 դիտում article-date 11:05 15-10-2016

ԱՄՆ փոխանախագահը խոստացել է պատասխանել Ռուսաստանի կիբերհարձակումներին

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր երկիրը կարձագանքի կիբերհարձակումներին, որոնց մեջ մեղադրվում են ռուսական իշխանությունները, տեղեկացնում է BBC-ն։ «Մենք ունենք հնարավորություններ՝ ան ելու դա, և ազդանշանը կտրվի։ Նա (Պուտինը) կիմանա այդ մասին, և դա տեղի կունենա այն ժամանակահատվածում, որը մենք կընտրենք»,-NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Բայդենը։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարությունը և ազգային հետախուզության վարչությունը համատեղ հայտարարություն արեցին, որում պաշտոնապես մեղադրեցին Մոսկվային՝ ամերիկյան քաղաքական կառույցների վրա կիբերհարձակումներ իրականացնելու համար։ Խոսքը, մասնավորապես, գնում էր հայտնի DCLeaks-ի և WikiLeaks-ի կայքերում հրապարակված էլեկտրոնային նամակների, ինչպես նաև Guccifer 2.0 կեղծանունով հաքերի մասին, ով իր վրա էր վերցրել Դեմոկրատական կուսակցության սերվերը «կոտրելու» պատասխանատվությունը։

Նմանատիպ նյութեր