211652_close_icon
views-count65426 դիտում article-date 10:10 19-08-2022

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Գետիկի գյուղապետարանի մոտ՝ տրակտորի «Բուլդոզերի» տակ, հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Գետիկ գյուղի գյուղապետարանի մոտ՝ տրակտորի տակ, քաղաքացու դի կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանն ու նույն վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանը։ 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Ոսկանյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Գետիկ գյուղի գյուղապետարանի դիմաց՝ հարակից ճանապարհին, Լոռու մարզի բնակիչ՝ 38-ամյա Վարդան Մ-ն իր վարած Կամազ-410 մակնիշի ավտոքարշակի վրա բարձված վիճակում Տավուշի մարզի բնակիչ Գրիշա Մ-ի կողմից վարած «ՉՏԶ-170» մոդելի տրակտորը կատարել է հետընթաց, որի պատճառով ավտոքարշակն ընկել է սահքի մեջ, և Գրիշա Մ-ն տրակտորի վրայից ընկել է դիմային մասում գտնվող «Բուլդոզերի» տակ և տեղում մահացել։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր