211652_close_icon
views-count88945 դիտում article-date 18:57 21-08-2022

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Ford Fiesta-ն ու Kia Rio-ն. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
 
Ժամը 15:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Ford Fiesta և Kia Rio մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» և «Մուրացան» բժշկական կենտրոններ:
 
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին և պատգարակով մոտեցրել «Արարատ» բժշկական կենտրոնից օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին:
 
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից 4-ը երեխաներ են:
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր