211652_close_icon
views-count2284 դիտում article-date 20:06 22-08-2022

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ Քաջարանում բացվեց «Ռուսական կենտրոն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Քաջարան քաղաքի 64-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում բացվեց 7-րդ «Ռուսական կենտրոն»-ը։

Կրթամշակութային կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին Հայաստանում ՌԴ դեսպանատան նախարարի խորհրդական Մաքսիմ Սելեզնևը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, «ԶՊՄԿ»-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլինը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան նախարարի խորհրդական Մաքսիմ Սելեզնևը կարևորելով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գործունեությունը նշեց․ «Հատկանշական է, որ նման կրթական կենտրոններ են բացվում ոչ միայն մարզկենտրոններում, այլև Հայաստանի տարբեր քաղաքներում և փոքր համայնքներում։

յս կենտրոնը 7-րդն է, ինչը փաստում է, որ նման բարդ աշխարհաքաղաքական ժամանակահատվածում մեր ժողովուրդները գործակցում են հումանիրտար-կրթական բնագավառում։ Ճանաչելով լեզուն և մշակույթը մենք ավելի լավ ենք ճանաչում միմյանց», - նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան նախարարի խորհրդական Մաքսիմ Սելեզնևը։

Կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ։ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի խոսքով, կենտրոնի գործունեությունը պետք է ուղղվի երկու երկների միջև հարաբերությունների ամրապնդմանը։ «Այսուհետև մեր երեխաներ ավելի խորը կուսումնասիրեն ռուաական մշակույթը, լեզուն, այս կրթական կենտրոնը յուրօրինակ հարթակ է, որը կստեղծի կրթական ժամանց և էլ ավելի կամպրապնդի մեր եղբայրական ժողովուրդների հարաբերությունները», - ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։

«Վստահ եմ, որ կենտրոնը կնպաստի ռուսաց լեզվի զարգացմանը, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության դարավոր ավանդույթների պահպանմանը: Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչությունը լիովին աջակցում է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնություններին», - նշեց Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ Վարչության պետի տեղակալ, գնդապետ Յուրի Դեդովը։

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ և Քաջարանի քաղաքապետարանի օժանդակությամբ բացված նորաբաց կենտրոնում կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ, որտեղ երեխաները կսովորեն ռուսերեն, կծանոթանան ռուսական մշակույթին ու պատմությանը։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը շնորհավորելով Քաջարանին 64-ամյակի կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ այս քաղաքը մեր երկրին ու աշխարհին շատ տաղանդավոր մարդիկ է պարգևելու։

«Այս տոնական օրը ռուսական կենտրոնը քաջարանցիների համար դարձավ յուրօրինակ նվեր։ Մենք գիտակցում ենք Հայաստանի մարզերում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման կարևորությունը և վստահ ենք, որ կենտրոնը կնպաստի այդ աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը: Հատկանշական է, երբ հայտարարեցինք անվճար դասընթացների մասին, 3 օրում միայն Քաջարանում գրանցվեցին 50-ից ավելի փոքրիկներ, իսկ Կապանում եռակի անգամ ավելի, սա փաստում է, որ մեր դասընթացները պահանջված են և պետք է բացել նոր խմբեր։

Ցանկանում ենք նման կրթական հարթականեր ստեղծել Հայաստանի բոլոր մարզերում», - ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով հնարավոր է ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում։ Հիշեցնենք, որ սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացված 7-րդ «Ռուսական կենտրոնն» է։ Նման կենտրոններ արդեն գործում են Երևանում, Վանաձորում, Արմավիրում, Իջևանում, Մալիշկա և Վարդաձոր համայնքներում։

Ռուսերենի անվճար դասընթացներ են իրականացվում Հայաստանի 37 քաղաքներում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր