211652_close_icon
views-count1410 դիտում article-date 14:46 23-08-2022

Փաստաբանի հաղորդման հիման վրա դատավոր Վահագն Թորոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

ՀՀ արդարադատության նախարարը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել  փաստաբան Դավիթ Ավագյանի կողմից 2022 թվականի փետրվարի 26-ին Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը։

ԲԴԽ-ն որոշել է ներկայացված միջնորդության քննության կապակցությամբ նիստը նշանակել օգոստոսի 25-ին, ժամը 15:00-ին:

Նմանատիպ նյութեր