211652_close_icon
views-count1641 դիտում article-date 20:05 16-05-2014

ԶԼՄ-ների հրապարակման հիման վրա փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ փաստաբան Արշավիր Խալափյանի (արտոնագիր թիվ 731) նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ քաղաքացի Աշոտ Արամի Կույումջյանի ներկայացուցչի դիմումի և զանգվածային լրատվական միջոցի հրապարակման հիման վրա: ՀՀ փաստաբանների պալատն արձանագրում է, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:

Նմանատիպ նյութեր