211652_close_icon
views-count50881 դիտում article-date 18:44 23-08-2022

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 42–ամյա վարորդը, Hyundai-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30–ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Ռուզաննա Երեմյանը իր վարած ռուսական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենայով Քաղսի գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն  ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ, սակայն վարորդը հրաժարվել է փրկարարների ծառայությունից:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում  տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Վարդգես Պողոսյանն ու Ռուստամ Աղաջանյանը:

Վթարի փաստով 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր