211652_close_icon
views-count1768 դիտում article-date 11:53 24-08-2022

Պուտինը և Փաշինյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ

Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը։ Հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացման կարեւորությունը։ Նշվել է ռուսական խաղաղապահ զորակազմի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում։

Շոշափվել են Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների որոշ հրատապ թեմաներ»,- նշվել է Կրեմլի հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր