56730 դիտում
21:34 24-08-2022
Քեզ բացակա չենք դնի, մեր թաղի պարծանք, 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած էդգար Զաքարյան. բակում, որտեղից հերոսը մեկնել էր բանակ, տեղադրվեց խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 24-ին, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի 43 շենքի բակում հավաքվել էին Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների մայրեր, հայրեր, ընտանիքի անդամներ, Արցախյան 3 պատերազմներին մասնակցած հերոսներ, Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչներ, հյուրեր Երևանից, մարզերից ու Արցախից:
Հավավքածներից շատերը արտասանում էին՝
Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
Տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
Ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր,
Բարձունքը մերն է, տղերքը… չկան։
Այս շենքի բակում է ապրել, մեծացել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Էդգար Զաքարյանը: Ու հիմա բակի բնակիչներն ու իրենց ինքնությունը չբացահայտող մարդիկ բակում կանգնեցրել են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքար:
Մինչ հեգևոր հովիվ տեր Խորենի կողմից ի օծման արարողությունը, խաչքարի վրայից սպիտակ սավանը իջեցրեց հերոսի քույրը, ապա ելույթով հանդես եկավ տեր Խորենը, ում խոսքը միշտ ընդունվում է հավատացյալների կողմից, ում ամեն մի բառի տակ խորը իմաստ կա, այն է՝ եթե պայքարես, կհաղթես:
Օծման արարողությունից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին, ապա ուղևորվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ամփոփված է հերոսի աճյունը:
****
Էդգար Սևակի Զաքարյանը ծնվել է 2002թ․-ի Մարտի 18-ին, Երևանում։ 2008թ․-ին ընդունվել է Սամվել Գևորգյանի անվան 189 ավագ դպրոց և 12 տարի սովորել այնտեղ։ 2020թ․-ի ամռանը, ավարտելով դպրոցը, ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի <<Միջազգային Հարաբերություններ>> ֆակուլտետը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Պատմություն» ֆակուլտետը։ Հայոց պատմությունը գիտեր անգիր՝ բոլոր թվականներով, իրադարձություններով։ Իր գլխավոր նպատակն էր դառնալ իրավաբան, դատախազ, իր գործում լինել լավագույնը։
Էդգարը հաջողություններ է գրանցել նաև սպորտում, 8 տարեկանից զբաղվել է կարատե-դո մարզաձևով, ունի բազմաթիվ մեդալներ և պատվոգրեր, արժանացել է սև գոտու:
2020թ․-ի օգոստոսի 24-ին դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ։ Մինչև սեպտեմբերի 15-ը գտնվել է այլ զորամասում, կարանտին անցնելու նպատակով, իսկ սեպտեմբերի 15-ին տեղափոխվել իր զորամասը՝ քաղաք Հադրութ։
Էդգարը, փաստացի լինելով 12 օրվա զինվոր, պատերազմի առաջին իսկ օրը մեկնել է Ֆիզուլիում գտվող առաջնագիծ և 13 օր մասնակից եղել թեժ մարտերի: Իր գումարտակի հետ միասին կատարել են մի շարք կարևոր առաջադրանքներ, գրավել են կարևոր նշանակություն ունեցող դիրք։ Սակայն հոկտեմբերի 9-ը ճակատագրական եղավ նրա համար: Էդգարը մինչև վերջին շունչը պայքար մղեց ու պաշտպանեց իր հողը, իր հայրենիքը, իր ընտանիքը:
2021թ․-ի մարտի 31-ին Էդգար Սևակի Զաքարյանը պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» շքանշանով 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 456+
456+