211652_close_icon
views-count13827 դիտում article-date 15:46 24-03-2023

Քեզ բացակա չենք դնի․ Ծնունդդ շնորհավոր՝ Ապրիլյան Քառօրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Տիգրան Բերակչյան․ դպրոցում, որտեղից բանակ էր գնացել հերոսը, տեղի ունեցավ մեծարման երեկո․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 22-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Երևանի քաղաքապետարանի Կոստան Զարյանի անվան N 117 հիմնական դպրոցում մեծարման երեկո էր։ Դպրոցի դահլիճում էին հավաքվել հերոսածին մայրեր, Արցախյան 1-ին, Քառօրյա, 44-օրյա պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հարազատներ, Ապրիլյան Քառօրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, նույն դպրոցի շրջանավարտ Տիգրան Բերակչյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ դպրոցական ու զինակից։

Մարտի 22-ը հերոս Տիգրանի ծննդյան օրն է։ Ու դահլիճում դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները ներկայացրեցին հերոսին ու Արվցախան բոլոր պարտերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսներին նվիրված ներկայացում։

Դահլիճը հաճախակի ծափահարում էր երեխաներին, քանի որ այնպես էին ներկայացնում բեմականացումը, ասես՝ մի պահ դու հայտնվեիր 90-ականների, Ապրիլյան Քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմների էպիկենտրոնում։ 

Հուզիչ էին դպրոցի տնօրեն Մարինե Արիստակեսյանի և հերոսածին մայրերից մեկի խոսքերը։ 

Միջոցառմանը ներկա էր նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, սպորտի, մշակույթի և երիտասրադության հետ կապերի բաժնի պետ Սամվել Ադամյանը, ով խոստովանեց, որ տեսնելով երեխաների բեմականացումը, ավելի շատ հասկացավ՝ ինչ է հայրենիքը, ինչու պետք է սիրել հայրենիքը։ 

Սա առաջին դեպքը չէ, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի է ունենում Արցախյան պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսներին նվիրված մեծարման երեկոներ։ Այդ ավանդույթը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում արմատավորվել է վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի կողմից, ով եթե չի մասնակցում նմանատիպ միջոցառումներին, ապա թաղապետարանի համապաստախան վարչությունների ղեկավար կազմը միշտ ներկա է լինում։ 

Քանաքեռ-Զեյթունում, թաղապետի գլխավորությամբ, հաճախակի տեղի են ունենում նաև վարչական շրջանում հերոսների հիշատակին նվիրված զբոսայգիների, հուշաղբյուրների, խաչքարերի տարածքներում սանիտարական մաքրման աշխատանքներ։

ՄԻջոցառման ժամանակ ելույթով հանդես եկավ նաև կազմակերպիչը, ով դպրոցի ուսուցչուհիներից է։ Նա իր խոսքում ասաց․ 

«Սիրելի ուսուցիչներ, հյուրեր, հերոսածին մայրեր. այսօր մեր հյուրընկալ դպրոցի պատերի ներսում կրկին հավաքվել ենք մի շատ կարևոր և հուզիչ առիթով: Այսօր մեր դպրոցի սան ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Բերակչյանի ծննդյան օրն է: 

Ասում են, մարդն անմահ է քանի դեռ իր մասին գոնե մեկ հիշող մարդ կա, եթե այդպես է, ուրեմն մեր հերոսներն անմահ են: Նրանք անմահ են քանի դեռ աշխարհի որևէ անկյունում ապրող գոնե մեկ հայ կա: Մեր հերոսներն անմահ են, քանի որ նրանց գործն անմահ է և նրանց շնորհիվ ենք մենք այսօր ապրում:

Այսօր փոքրիկ թատերական ներկայացում ունենք նվիրված մեր Տիգրանի գլխավարությամբ Արցախյան պատերազմի բոլոր ժամանակների հերոսներին:

Տիգրան Էդուարդի Բերակչյան

Ծնվել է՝ 1997թ մարտի 22-ին և անմահացել 2016թ ապրիլի 2-ին՝ Ջաբրաիլում (ԼՂՀ): Տիգրանն արմատներով Ջավախքից է, սակայն ապրել է Քանաքեռ-Զեյթունում:

2004թ ընդունվել է Խ.Աբովյանի անվան թիվ 84 դպրոցը և սովորել այնտեղ մինչև 5-րդ դասարան: 2009թ-ին տեղափոխվել է Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոց:

Տիգրան Բերակչյանը 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի ինֆորմատիկայի քոլեջը, 1 տարվա ուսումնառությունից հետո թողել է, ապա շարունակել և ավարտել Հայկ Գյուլիքևխյանի անվան թիվ 103 ավագ դպրոցի պատմության հոսքը: 2015թ ավարտել է դպրոցը: 

2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի հանրապետության պաշտպանության գծի ողջ երկարությամբ իրականացված լայնամասշտաբ հարձակման ժամանակ, մարտական գործողություններ իրականացնելիս, զոհվել է 19 տարեկանում:

Տիգրան Բերակչյանը հետմահու արժանացել է պետական բարձրագույն պարգևների: ՀՀ նախագահի անունից պարգևատրվել «Արիություն» մեդալով:


Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 415+
415+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր