2567 դիտում
10:12 25-08-2022
Արագածոտնի մարզում 2 օր շարունակ մարզպետն ու համայնքապետերն ուղեկցել են Աննա Հակոբյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երկու օր շարունակ շրջել է Արագածոտնի մարզում ու նոր ֆոտոշարքով «զմայլել» ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներին: Վարդերի մեջ, վարդերը գրկում, «քոթուկների» վրա նստած են այս անգամվա լուսանկարները: Տիկին Աննան չի մոռացել նաև մոմ վառելու մասին, իհարկե Աստծո տուն՝ առանց գլխաշորի մտնելով: Այս ողջ ընթացքում նրան ուղեկցել են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչո՞ւ, ինչ կարգավիճակով:
«Որպես վարչապետի տիկին ու «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ենք ուղեկցել Աննա Հակոբյանին, ու դրա մեջ արտառոց ոչինչ չկա»,- «Ժողովուրդ» օարթերթի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որ երկու օր շարունակ իր գործընկերների հետ մեկտեղ ուղեկցել է Փաշինյանի տիկնոջը:
Տպավորություն է, թե Արագածոտնի այն համայնքի ղեկավարները, որտեղ այցելել է տիկին Աննան, շունչները պահած ու գործերը թողած, հոգ են տարել, ուղեկցել Հակոբյանին: Աշտարակի քաղաքապետ Թովմա Շահվերդյանն է ամենից շատ երևում Աննա Հակոբյանի գրասնեյակի կողմից հրապարակված լուսանկարներում:
Գրեթե բոլոր այցերի ընթացքում տիկնոջը թիկունքից ուղեկցում է ՀՀԿ-ի իշխանության ժամանակ քաղաքապետի աթոռը զբաղեցրած ու մինչև այժմ դրա վրա հարմարավետ բազմած Շահվերդյանը:
Ուշագրավ այն պատմության մեջ այն է, որ Արագածոտնի մարզպետարանի կայքում վերջին 2 օրերին երեք նյութ է տեղադրված՝ իբրեւ մարզպետարանի գործունեություն, թե ինչպես է մարզպետը ուղեկցել վարչապետի տիկնոջը: Իսկ մարզպետ Սերգեյ Մովսիսյանի էջում 5 նյութ է տեղադրված վարչապետի տիկնոջ ուղեկցումների մասին:
Աննա Հակոբյանի՝ Արագածոտն կատարած այցն, իհարկե, ո՛չ առաջինն է, ո՛չ՝ վերջինը. մինչև այս նա տարբեր այլ մարզեր էլ է գնացել, ինչի ժամանակ բոլոր մարզպետները տիկին Աննային դիմավորել ու ուղեկցել են, իսկ «Քաջարանի» քաղաքապետ Մանվել Փարամազյանը, որ «Հայաստան» դաշինքի ցուցակում էր Վերածնվող Հայաստան կուսակցության կողմից առաջադրված, լայն ժպիտով «ջենթլմենական ոճի» ծաղիկներ էր նվիրել Փաշինյանի կնոջը: Դրա զուգահեռ իրականությունում սակայն ՀՀ մարզերում կուտակված այնքան խնդիր կա, որ մարզպետները գեթ մեկ րոպե ազատ ժամանակ չպետք է ունենան ամենատարբեր պաշտոնյաներին ու նրանց ընտանիքի անդամներին զբոսավարի ծառայություն մատուցելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
12470 դիտում
19:13 02-01-2020
Ինչու՞ Աննա Հակոբյանին կարելի է կամուֆլյաժ կրել, իսկ Հրանուշ Հակոբյանին՝ ոչ․ Գագիկ Համբարյան
1226 դիտում
09:01 15-10-2021
Ազատազրկված համայնքապետերն ընտրվելու դեպքում կմնան անազատության մեջ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1234 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1003 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»