211652_close_icon
views-count1415 դիտում article-date 15:12 25-08-2022

Հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 13.1%

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 13.1%:

Դիտարկվող ժամանակահատվածում տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

ծառայություններ՝ 27.5%,

շինարարություն՝ 13.6%,

առևտրի շրջանառություն՝ 12.5%,

արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 7%:
2022թ.-ի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 47.7%-ով. արտահանումն աճել է 43.9%-ով, իսկ ներմուծումը՝ 50.1%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 8.3%-ով:

Նմանատիպ նյութեր