26812 դիտում
21:26 25-08-2022
Արտակարգ դեպք՝ Էջմիածնում. 22-ամյա աղջիկը դանակի հարվածներ է հասցրել 41-ամյա տղամարդուն. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Այսօր՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 00:10–ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք լյարդի, ստամոքսի փայծաղի վնասով, ներքին արնահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանն ու ավագ քննիչ Կարապետյանը:
Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Միչն բժիշկերը պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանութայն Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 23:30–ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Անահիտ Ա.-ն իր մոտ եղած դանակաով հարվածներ է հասցրել Արմավիրի մարզի բնակիչ, 41-ամյա Տիգրան Խ.-ին:
Ոստիկանների կողմից ձեռնարկված բացատրկան աշխատանքների արդյունքում Անահիտ Ա.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ:
Տիգրան Խ.-ին քննիչի որոշմամբ տրվել է դատաբժշկի ուղեգիր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: