211652_close_icon
views-count6227 դիտում article-date 09:25 26-08-2022

Երկու լիկվիդից կտրվեց, չէր սովորում. Վահագն Ալեքսանյանի դասախոսը` պատգամավորի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պետության եւ իրավունքի տեսության ու սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի հետ, որը եւ եղել է պատգամավոր Ալեքսանյանի դասախոսը:

– Պարո՛ն Ղամբարյան, հիշո՞ւմ եք Ձեր ուսանող Վահագն Ալեքսանյանին: Ինչպիսի՞ ուսանող է եղել նա:

-Անկեղծ ասած, հիշում եմ իրեն, բայց դա վաղուց էր: Իրեն դասավանդել եմ Իրավունքի հիմունքներ, որը ավելի շատ համակարգային առարկա է, եւ բազային կրթություն չունեցողները, ովքեր որ գալիս են իրավաբանականի մագիստրատուրա, այդ առարկան պարտադիր անցնում են: Նա մի քանի անգամ քննություն հանձնեց, եւ որքան ես եմ հիշում, չստացավ, բայց այնպես չէ, որ նա եղել է անկարող:

–Պարո՛ն Ղամբարյան, այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ նա ընդհանուր բազային գիտելիքներ չի ունեցել եւ այդ պատճառով չի հաղթահարել քննությունները եւ դուրս է մնացել համալսարանից։

-Ես չեմ կարող ասել բոլոր առարկաների մասին, բայց կոնկրետ իմ առարկայի մասով չի ունեցել: Կարծում եմ՝ նա ժամանակ չէր տրամադրում սովորելու համար, քանի որ նրա մոտ վերլուծական կարողությունը կար, բայց գիտելիքը չկար, նա չէր կարդում, չէր սիրում աշխատել:

–Որքա՞ն ժամանակ եք դասավանդել Վահանգն Ալեքսանյանին:

-Կարծում եմ՝ մեկ սեմեստր, եւ հենց իմ քննությունը չի ստացել: Որքան հիշում եմ, գրավոր քննություն էր, իսկ մնացած առարկաների մասին ասել չեմ կարող: Հայ-ռուսական համալսարանում ուսանողին հնարավորություն են տալիս եւս մեկ քննություն եւ երկու լիկվիտ հանձնել, բայց նրա դեպքում երկուսն էլ չստացվեց:

-Իսկ հաճախե՞լ է դասերին, ինչպե՞ս է իրեն դրսեւորել, քանի որ Ազգային ժողովում նա աչքի է ընկնում միայն ագրեսիվ եւ կռվարար վարքագծով:

-Չեմ կարող նման բնորոշումներ տալ. իմ պատկերացմամբ՝ նա պարզապես չէր աշխատում: Կարծում եմ՝ երեւի ժամանակ չտրամադրեց, չստացվեց: Այսքանը:

Հ. Գ. Փաստորեն, պատգամավորը իր դասերը չի սովորել, բայց ամբիոնից բարոյախրատական դասեր է տալիս Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին՝ նեգատիվ տարածելով երկրի թիվ մեկ ամբիոնից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր