1776 դիտում
09:37 26-08-2022
ԱՄՆ կառավարությունը հայտարարում է ուսանողական վարկերի ներման մասին․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրն ասել է, որ կառավարությունը 10,000 դոլարի չափով ուսանողական վարկեր կների քոլեջներին պարտքեր ունեցող մեծաթիվ շրջանավարտների համար: Քայլ, որը կարող է մեծացնել Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում իր կուսակից դեմոկրատների նկատմամբ աջակցությունը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Պարտքի չեղարկումը հարյուր միլիարդավոր դոլարներ կարող է ուղղել դեպի նոր սպառողական ծախսեր: Դրա արդյունքում կավելանա բնակարանների առուվաճառքը:
Շատ դեմոկրատներ պահանջել էին, որ Բայդենը ների մինչև 50․000 դոլար յուրաքանչյուր վարկառուի համար, բայց ողջունում են նրա այս քայլը:
Նոյեմբերին Կոնգրեսում մեծամասնություն կազմելու նպատակ ունեցող հանրապետականները դեմ են այդ քայլին` պնդելով, որ դա անարդար է, քանի որ այն անհամաչափորեն կօգնի ավելի բարձր եկամուտներ ունեցող մարդկանց:
ԱՄՆ-ի սպառողները կրում են հսկայական 1,75 տրիլիոն դոլար ուսանողական վարկի պարտք, որի մեծ մասը պատկանում է դաշնային կառավարությանը, ինչը հարուստ այլ երկրների համեմատ ԱՄՆ-ում ուսանողական բարձր վարձի արդյունք է:
Կառավարությունը նաև ներում է ֆինանսական կարիքներ ունեցող շրջանավարտների մինչև 20,000 դոլարի պարտքը: Այսօր Pell Grant անվանումը կրող ծրագրի ներքո ավարտած անձինք կազմում են 6 միլիոն: Այս մասին հայտնում է կրթության նախարարությունը։
Յուրաքանչյուր ուսանողի համար 10․000 դոլար դաշնային պարտքի կրճատումը կկազմի 321 միլիարդ դոլար դաշնային ուսանողական վարկ և կմարի 11,8 միլիոն վարկառուի կամ նրանց 31%-ի ողջ պարտքը:

Նմանատիպ նյութեր
3182 դիտում
18:34 07-02-2020
Ժամկետանց վարկերի կշիռը 2019-ին ընդհանուր վարկերի մեջ եղել է ռեկորդային ցածր. Նիկոլ Փաշինյան
1783 դիտում
10:39 18-07-2019
Կառավարությունը խնդրահարույց փոփոխություններ է առաջարկում «Ներման մասին» օրենքում․ «Ժամանակ»
Այս բաժնից
1231 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1000 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»