1101 դիտում
10:36 27-08-2022
Հավերժ «անլուծելի խնդիրներ»․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Գուցե շատերն ինձ հետ համաձայն չեն լինի, բայց ես կարծում եմ, որ գրականության եւ արվեստի զարգացումն անմիջական կապ չունի քաղաքական ռեժիմի բնույթի, ազատության աստիճանի եւ այլ նման բաների հետ: Գրական տեքստի որակը պայմանավորված չէ գրաքննության առկայությամբ կամ բացակայությամբ: Այս առումով ես առաջարկում եմ ընթերցողներին կարդալ Բորիս եւ Արկադի Ստրուգացկիների «Երկուշաբթին սկսվում է շաբաթ օրը» վեպը: Ինչպես եւ հեղինակների այլ գործերում, մարդկությանը դարեր շարունակ հուզող խնդիրները ներկայացվում են ֆանտաստիկայի թեթեւ շղարշի տակ, բայց պատրաստված ընթերցողն հասկանում է այլաբանությունների իմաստը:
Այդ վեպում հրաշագործներից մեկի անունն է Սավաոֆ Բաալովիչ՝ երկուսն էլ իրականում Աստծո անուններն են, որոնցից առաջինը հանդիպում է Աստվածաշնչում, իսկ երկրորդը՝ արեւմտա-սեմական եւ ասորա-բաբելոնյան առասպելաբանության մեջ: Նրա մասին հեղինակները գրում են. «Սավաոֆը կարող էր ամեն ինչ: Ու ոչինչ չէր կարող: Որովհետեւ Կատարելության հավասարման սահմանային պայմանն այն էր, որ հրաշքը ոչ մեկին վնաս չպիտի պատճառեր: Ոչ մի բանական էակի: Ոչ Երկրի վրա, ոչ էլ Տիեզերքի որեւէ մասում: Իսկ այդպիսի հրաշք ոչ մեկը, նույնիսկ Սավաոֆ Բաալովիչը, չէր կարող պատկերացնել»:
Առաջարկում եմ մտածել այդ պարբերության մասին: Կամ՝ այսպիսի միտք. «Անիմաստ է խնդրի լուծումը փնտրել, եթե դա արդեն առանց այդ էլ կա: Խոսքը գնում է այն մասին, թե ինչպես վարվել ա՛յն խնդրի հետ, որը լուծում չունի»: Հավանաբար, այդ «անլուծելի խնդիրներից» է մեր հասարակության մակարդակի բարձրացումը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1234 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1003 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»