4862 դիտում
11:01 27-08-2022
Ռուս 6 գեներալ ազատվել է աշխատանքից՝ բավականաչափ արագ չշարժվելու համար․ Deutsche Welle
Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ռազմական ներխուժման 184-րդ օրը ռուսական զորքերը շարունակում են հարևան երկրի բնակավայրերը գրավելու փորձերը։ Հաղորդում է Deutsche Welle-ն։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պնդումն այն մասին, որ Ռուսաստանը միտումնավոր դանդաղեցնում է Ուկրաինայում ռազմական արշավի տեմպերը՝ քաղաքացիական զոհերի թիվը նվազեցնելու նպատակով, «գրեթե անկասկած, կանխամտածված ապատեղեկատվություն է», ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։ «Իսկանդերի» հարվածը Չապլինո կայանին, որի հետևանքով զոհվեց 25 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, «ընդգծում է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ կողմնակի վնաս պատճառելու հրթիռային կամ հրետանային հարվածներ հասցնելու միջոցով»,- ասել են բրիտանացի զինվորականները:
Նրանց կարծիքով, «ՌԴ հարձակումը կանգ է առել Ռուսաստանի վատ ռազմական գործողությունների և Ուկրաինայի կատաղի դիմադրության պատճառով»։ «Շոյգուի հրամանատարությամբ Ուկրաինայում գործող ուժերը բազմիցս խախտել են ծրագրված օպերատիվ ժամկետները»,- նշում է բրիտանական ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ Ուկրաինա ներխուժման սկզբից առնվազն 6 գեներալ ազատվել է աշխատանքից՝ բավականաչափ արագ չշարժվելու համար։
ՆԱՏՕ-ի գաղտնի զեկույցի համաձայն, որի պատճենը տեսել է Business Insider-ը, «Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կցրի իր ռազմաօդային ուժերը Ղրիմում՝ կանխելու ուկրաինական հետագա հարձակումները»,- գրում են փաստաթղթի հեղինակները։ Խոսքը Ղրիմից ռուսական տարածք 10 ինքնաթիռ տեղափոխելու մասին է՝ 6 ՍՈՒ-35 կործանիչներ և 4 ՄԻԳ-31 կործանիչներ։
Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերխի Գայդայը պնդում է, որ Լուգանսկի շրջանի Կադիևկա քաղաքի Donbass հյուրանոցին ՈՒԶՈՒ-ի հարվածի հետևանքով զոհվել է 200 ռուս օդադեսանտ, որոնք հյուրանոցն օգտագործել են որպես հենակետ։ Գայդայը տեղադրել է նաև ավերված շենքի լուսանկարները։
Ինքնահռչակ «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» ներկայացուցչի խոսքով՝ ուկրաինացի զինվորականները HIMARS բազմակի հրթիռային համակարգերից գնդակոծել են Ստախանով քաղաքը, նրա խոսքով՝ քաղաքի ուղղությամբ արձակվել է 10 արկ։ Զոհերի մասին տվյալներ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր
1128 դիտում
10:57 23-05-2020
ԱՄՆ պետքարտուղարությունը դրամաշնորհ կտրամադրի ռուսական ապատեղեկատվությունը բացահայտելու համար․ Deutsche Welle
1068 դիտում
10:49 30-05-2020
ԱՄՆ պետդեպարտամենտը Ռուսաստանին մեղադրում է Լիբիայի համար կեղծված փողեր տպելու մեջ. Deutsche Welle
1893 դիտում
10:01 09-08-2022
Արևմուտքը պետք է փակի սահմանները բոլոր ռուսների համար․ Զելենսկի․ Deutsche Welle
Այս բաժնից
1231 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1000 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»