18167 դիտում
17:02 28-08-2022
Ավտովթար՝ Շիրակի մարզում. 32-ամյա վարորդը Mercedes-ով Հյուսիս-Հարավ ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:00–ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 30-ամյա Կարեն Հակոբյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 101–րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Աբովյան քաղաքի բնակիչ, 27-ամյա Տ. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հրաչ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանը:
Վթարի մասին պարեկային ծառայությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գարեգինյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+