211652_close_icon
views-count92025 դիտում article-date 16:15 29-08-2022

Երևանում Հնդկաստանի 27-ամյա քաղաքացու դաժան սպանությունը բացահայտվել է, կասկածյալը, ում ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են, նույնպես Հնդկաստանի քաղաքացի է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 28-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախազության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, հսկայածավալ աշխատանքի և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են Երևանում սպանված Հնդկաստանի քաղաքացու ու նրան սպանած կասկածյալի ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ սպանվածը 27-ամյա Աշու Դիվեդին էր, իսկ նրան սպանելու կասկածանքով հայտնաբերվել և ոստիկանության Էրեբունու բաժին է բերման ենթարկվել 45-ամյա Բլվինդր Սինգը, ով այնուհետև ոստիկանությունից ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք մետաղյա ձողը։ 

Ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, որ երեկ՝ օգոստոսի 28-ին, սահմռկեցուցիչ սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս էին եղել, երբ նրանց էր մոտեցել մի քաղաքացի ու հայտնել, որ Դավիթ Բեկի փողոցում չգործող շինանյութի  տաղավարի բաց հատվածում՝ բազմոցի վրա, դի կա:

Ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  պետ Արթուր Ումրշատյանը, պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանն ու նույն գնդի 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն էին կատարել նույն գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Արտակ Մանուկյանն ու Արթուր Թևոսյանը:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ժամանել էին նաև ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից ստեղծվել էր քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Մկրտիչ Ումրշատյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները բազմոցին հայտնաբերել էին երիտասարդ տղայի դի՝ գլխի մասի հատվում հարվածի մի քանի հետքերով: Բազմոցի տակ և բազմոցի վրա առկա էին արնանման հետքեր, երկաթյա լինգ, որի վրա նույնպես առկա էին արնանման հետքեր:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 164+
164+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր