78894 դիտում
11:15 30-08-2022
Պարզվել է Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վարորդների ինքնությունը. բախվել էին MAN բեռնատարն ու Mercedes-ը, վերջինս էլ մի քանի մետր բարձրությունից ընկել էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է օգոստոսի 25-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և բեռնատարի վարորդի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 20-ամյա Արգիշտի Մանուկյանը, իսկ MAN բեռնատարը վարել է Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 58-ամյա Դավիթի Ռոմելաշվիլին։
Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 18-ամյա Նարե Մաթևոսյանը, 15-ամյա Միլենա Պարտիկյանը տեղում մահացել են, իսկ Mercedes-ի վարորդ Ա. Մանուկյանը «Վանաձոր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ նույնպես մահացել է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 25-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել էին Man բեռնատարն ու Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել էր:
Բախման հետևանքով Mercedes-ը բախվել էր ճանապարհին տեղադրված բետոնե հենապատերին, որից երկուսը կոտրվել էին, ու Mercedes-ը մոտ 4 մետր բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել էր Դեբեդ գետի ափին՝ բախվելով ծառին:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 38 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Կարեն Բեժանյանն ու նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը:
Ժամանել էին նաև ոստիկանության Գուգարքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի և ավագ քննիչ Արշակ Ադամյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ:
Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննչական խումբը, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ էր ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, նույնպես մահացել է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+