211652_close_icon
views-count1800 դիտում article-date 16:31 30-08-2022

Զինված ընդհարումներ՝ Բաղդադում. զոհերի թիվը հասել է 30-ի

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում առնվազն 30 մարդ է զոհվել զինված ընդհարումների հետևանքով: Ինչպես հաղորդել է իրաքյան Al Hadath հեռուստաալիքը, բախումների ընթացքում տուժել է առնվազն 380 մարդ:

Օգոստոսի 30-ի առավոտյան հաղորդումներ են ստացվել Բաղդադի «կանաչ գոտու» հրթիռակոծման մասին, որտեղ գտնվում են կառավարական հիմնարկությունները և օտարերկրյա պետությունների դեսպանատները:

Sky News Arabia հեռուստաալիքը տեղեկացրել է, որ հարվածը հասցվել է 4 հրթիռներով: Օգոստոսի 29-ին շիաների իմամ Մուքթադա աս Սադրի հարյուրավոր կողմնակիցներ, ով հայտարարել է քաղաքականությունից իր հեռանալու մասին, գրավել են Բաղդադի «կանաչ գոտին», շրջապատել Հանրապետության պալատը և մտել շենք:

Չնայած ամբողջ երկրում սահմանված պարետային ժամին, մայրաքաղաքում և Իրաքի մի քանի տարածաշրջաններում շարունակվում են բախումները: 

Այն շրջանում, որտեղ գտնվում է Իրաքի խորհրդարանի շենքը, կիրառվել են RBG-6 նռնականետեր: 

Նմանատիպ նյութեր