211652_close_icon
views-count2621 դիտում article-date 10:52 06-07-2016

Բաղդադում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 250-ի

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում նախորդ շաբաթ իրականացված ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրաքի առողջապահության նախարարությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 213 զոհի մասին: Հիշեցնենք, որ ականապատ ավտոմեքենան պայթել էր Բաղդադի կենտրոնական Էլ-Քարրադա շրջանում, որտեղ գործում են բազմաթիվ ռետորաններ ու առևտրի հրապարակներ: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ մի շարք շինություններում հրդեհ է բռնկվել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:

Նմանատիպ նյութեր