1156 դիտում
10:07 31-08-2022
Թափառող կենդանիները չեն վնասազերծվում. Փաշինյանը խաբել է. մաս 80. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019 թվականի սեպտեմբերի 16-ին՝ իր հերթական մամուլի մեծ ասուլիսի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին արել է հայտարարություն եւ, որպես ձեռքբերում, բերել մի փաստ, որն այնքան էլ իրականությանը մոտ չէ: Այդ ժամանակ նա մասնավորապես նշել էր. «Երեւանում ստեղծվել է թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը. սրանով դադարեցվել է շների սպանդի անթույլատրելի պրակտիկան: Թափառող կենդանիները համարակալվում են, ստերջացվում են, նրանց մի մասը հանձնվում է խնամքի։ ՀՈԱԿ-ի համար կառուցվում է կայան, որն ապահովված կլինի ժամանակակից հարմարություններով»:
Իսկ ի՞նչ պատկեր ունենք այսօր. թափառող շների թեման առ այսօր էլ շարունակում է ակտուալ մնալ, եւ շարունակվում են նրանց վերաբերյալ ահազանգերը: Նախ՝ նրանք ողջ գիշեր խանգարում են բնակիչների անդորրը, բացի այդ, չեն դադարում նրանց կողմից երեխաներին կծելու դեպքերը: Միայն երկու օր առաջ՝ օգոստոսի 29-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հրապարակվեցին տվյալներ, որ մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է շների կողմից մարդկանց կծելու 45 դեպք:
Ընդ որում՝ սրանք միայն այն դեպքերն են, որոնք արձանագրված են, եւ մարդիկ դիմել են բուժհաստատություններ:
Նիստում եւս արձանագրվեց, որ թվերն իրականում ավելի շատ են: Ստացվում է՝ թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը ստեծվել է, աշխատանքները կատարվել են, սակայն, ինչպես միշտ, ոչ արդյունավետ: Եվ ի՞նչ է ստացվում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ քաղաքացիներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3735 դիտում
18:18 13-05-2024
Թափառող կենդանիները՝ «Կենդանիների խնամքի կենտրոն» -ի ուշադրության կենտրոնում են
4081 դիտում
13:01 23-02-2020
Թափառող ոչ մի շուն էֆթանազիայի չի ենթարկվել․ «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ
Այս բաժնից
1234 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1003 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»