211652_close_icon

Ավետիք Չալաբյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

views-count1377 դիտում article-date 18:40 31-08-2022

News.am-ը գրում է. «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի 15 միլիոն դրամ գրավի դիմաց։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր՝ օգոստոսի 31-ին, որոշեց բավարարել պաշտպանական կողմի բողոքը եւ բեկանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Ավետիք Չալաբյանը կալանավորվել էր։

Դատարանը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխեց եւ գրավ սահմանեց 15 մլն դրամը։

Նմանատիպ նյութեր