28707 դիտում
21:10 31-08-2022
Քանաքեռ-Զեյթունի Դավիթ Անհաղթ պուրակից տրվեց ուսումնական տարվա մեկնարկը. բնակիչներն ասում էին. «Թաղապետի շնորհիվ պուրակից հեռացվել է մի քանի տոննա աղբ, իսկ հիմա այն դարձել է Երևանի ամենաանվտանգ ու գեղեցիկ վայրերից մեկը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 30-ին, տոնական միջոցառում էր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի նախաձեռնությամբ Դավիթ Անհաղթ պուրակում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված 2022- 2023թ ուսումնական տարվա մեկնարկին:
Միջոցառմանը ներկա էին հայտնի, սիրված երգիչ-երգչուհիներ, պարային խմբեր, իսկ պուրակի տարածքում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից տեղադրվել են եվրոպական չափանիշներին համապատասխան ավելի անվտանգ և ապահով ատրակցիոններ ու կառուսելներ:
Տոնական միջոցառման ժամանակ ներկա էին ոչ միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ, այլև մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պուրակի այցելուներն ասում էին. «Ճիշտն ասած՝ քանի տարի էր, այս պուրակը մատնված էր անուշադրության, իսկ շաբաթներ առաջ, երբ իմացանք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի կոչով տեղի է ունեցել շաբաթօրյակ, որի ժամանակ մի քանի բեռնատար աղբ է հեռացվել, դարն ապրած ու չորացած ծառերի փոխարեն տնկվել են նորերը, արդեն մետաղե ջարդոնի վերածված ու ժանգոտած ատրակցիոններին ու կառուսելներին փոխարինելու են եկել ավելի անվտագ ու ապահով ատրակցիոններ ու կառուսելներ, զգացինք, որ մեր վարչական շրջանում ինչ-որ բան է փոխվել դեպի լավը:
Մշակութային կյանքը արդեն զարթոնք է ապրում՝ շնորհիվ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, մակութային հարցերով զբաղվող աշխատակիցների:
Երեկ տրվեց ուսումնական տարվա մեկնարկը, բայց մեր երեխաները այնպես են ոգևորվել այգու այս գեղեցիկ ու գերող տեսարանով, որ դպրոցից հետո հաճախ ենք այցելելու այստեղ»:
Երեկ ուսումնական տարվան ընդառաջ, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը իր շնորհակալությունն հայտնեց բնակիչներին՝ տոնական միջոցառմանը մասնակցելու ու հորդորեց, որ համախմբվածության շնորհիվ պետք է է՛լ ավելի ամրապնդվի վարչական շրջանի ղեկավար–վարչական շրջանի բնակիչներ կապը, որը վերջին ամիսներին կարծես դարձել է ավանդույթ:
Լուսանկարները՝ Արթուր Խաչատրյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+