61239 դիտում
17:51 10-12-2023
Ողբերգական դեպք՝ Երևանում. փրկարարները, մարելով բնակարանում առաջացած կրակը, հայտնաբերել են տղամարդու դի. բնակիչներն էլ ասում էին. «Եթե Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի աշխատակիցները սրտացավ լինեին, այս դեպքը չէր լինի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսուսի փողոցի թիվ 21 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում կրակ և ծուխ է նկատվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ և թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Ժամանել է նաև ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Վելյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:
Հրշեջ փրկարարները մարել են թիվ 23 բնակարանում առաջացած հրդեհը, որից հետո բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են տղամարդու դի:
Ահազանգով ժամանել է նաև Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Դեպքի մասին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ, 75-ամյա Սարգիս Մաճկալյանն էր:
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն բնակարանը գազաֆիկացված չէ, բնակիչը գազ չի օգտագործել, իսկ տանը տիրում էր հակասանիտարական վիճակ, տան ներսը լցված էին փայտի և ծառի չոր ճյուղերով:
Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ուշ թե շուտ այս դեպքը լինելու էր: Միշտ տեսել ենք, ոնց է դրսից չոր ծառերի ճյուղերը, թղթերը, անպետք իրերը հավաքել ու բերել լցրել տունը, մի քանի անգամ Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան ենք տեղեկացրել, որ եկեք, այս հարցը լուծեք, բայց ոչ մի օգուտ, ասես թաղապետարանի «հեչ վեջն էլ չի», չեն ասում հետևողական լինենք, լավ ա գիշերով չի եղել, հակառակ դեպքում կրակը տարածվելու էր ողջ շենքով մեկ ու այդ ժամանակ Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի «չինովնիկներ»-ը թաղապետի հետ գալու էին էստեղ ու ինչ երեսով էին նայելու բնակիչներին: Չէ՞ որ մի քանի անգամ տեղեկացրել ենք, զգուշացրել ենք, բայց ոչ մի օգուտ: Հետո էլ ասում են թե խնդիրներ որ լինեն, դիմեք թաղապետարան, էս հարցով քանի անգամ ենք դիմել, ահազանգել, բայց ոչ մի օգուտ: Իսկ եթե ժամանակին թաղապետարանը գար ու հետևություններ աներ, ապա էս վիճակը չէր լինի»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+