1350 դիտում
09:25 01-09-2022
Գորբաչովի շատ ձեռքբերումներ գոլորշիացան Պուտինի օրոք․ «Ամերիկայի ձայն»
Միխայիլ Գորբաչովը խորհրդային առաջին ղեկավարն էր, որը բաց շփվեց մամուլի, այդ թվում՝ արևմտյան մամուլի հետ։ «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Ալեքսեյ Գորբաչովը զրուցել է լրագրողներ Էնդրյու Նագորսկիի և Ջեֆ Թրիմբլի հետ, ովքեր իրենց հրապարակումների համար լուսաբանել են պերեստրոյկայի ժամանակաշրջանը և Խորհրդային Միության փլուզումը։ Նրանք հիշում են, թե ինչպիսի ղեկավար էր նա իր պաշտոնավարման սկզբում, եւ թե ինչպես է նրա վրա անդրադարձել իշխանության ու երկրի կորուստը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Լրագրող Ջեֆ Թրիմբլը աշխատել է ԽՍՀՄ-ում 1986-1991 թվականներին ամերիկյան News & World Report-ի համար: Նա ականատես է եղել Միխայիլ Գորբաչովի քաղաքական կարիերայի արագ աճին և Խորհրդային Միության կյանքի վերջին տարիներին։
«Միխայիլ Գորբաչովը իր երկրի հայրենասեր զավակն էր։ Եվ դա հասկանում են նրանք, ովքեր հանդիպել կամ լսել են նրան: Նա անկեղծորեն հավատում էր, որ համակարգը կարող էր բարեփոխվել: Նրա մտքով անգամ չէր անցնում, որ իր գործողությունները կհանգեցնեին Խորհրդային Միության փլուզմանը»։«Ամերիկայի ձայն»-ի զրուցակիցն ընդգծում է, որ Գորբաչովը միշտ հասանելի է եղել լրագրողների համար՝ բացելով երկրում գլասնոստի դարաշրջանը։ «Օտարերկրյա թղթակցի համար համեմատաբար հեշտ էր ուղղակի մուտք ունենալ Գորբաչովի մոտ հասարակական վայրերում, օրինակ՝ Կրեմլի Համագումարների պալատում Գերագույն խորհրդի նիստերի ժամանակ», - ասում է Թրիմբըլը:
Լրագրողն ընդգծում է, որ Գորբաչովին իսկապես աջակցել են, բայց հիմնականում Մոսկվայում և Արևմուտքում։ Սակայն նույնիսկ պերեստրոյկայի տարիներին աջակցությունը շատ ավելի ցածր էր ծայրամասում։
«Նրա նկատմամբ անկեղծ հետաքրքրություն կար միջազգային հանրության և մոսկովյան մտավորականության կողմից», - ասում է Ջեֆ Թրիմբըլը: «Բայց որքան հեռանում էինք Մոսկվայից, այնքան թուլանում էր նրա նկատմամբ աջակցությունը»:
Ըստ թղթակցի, Գորբաչովի ամենամեծ քաղաքական ձեռքբերումները երկրի ներսում եղել են բազմակարծությունն ու գլասնոստը։
«Միջազգային ասպարեզում Արևմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու շուրջ կնքված կարեւորագույն մեծ գործարքների արդյունքում Արևելյան Եվրոպայի երկրները կարողացան ընտրել իրենց ուղին և դուրս գալ խորհրդային ուղեծրից»,- շարունակում է Թրիմբըլը:
«Նրա ամենամեծ ձախողումը խորհրդային համակարգի իրողությունները և երկրում կատարվողը ընկալելու անկարողությունն էր։ Երկրում աճեցին ընդդիմադիր շարժումները, աշխատավորական շարժումները, բայց նա երբեք չհասկացավ, որ ավտորիտար համակարգերը չունեն փոփոխության համար անհրաժեշտ ճկունություն»:
Նա խորհրդանշական է համարում Գորբաչովի իշխանության տարիներին ԽՍՀՄ-ում արեւմտյան հանրահայտ ապրանքանիշերի մուտքը, եւ նրա մահից առաջ` Ռուսաստանից միջազգային ընկերությունների արտահոսքը:
«Մակդոնալդսն ու Պիցցա Հաթը ինտեգրման սկզբի մանիֆեստն էին։ Եվ, ցավոք, այս ընկերությունների կորուստն այժմ խորհրդանշում է, որ Ռուսաստանը կտրվում է համաշխարհային տնտեսությունից»,- ամփոփում է «Ամերիկայի Ձայն»-ի զրուցակիցը՝ հավելելով, որ Գորբաչովը «երկար և իրադարձություններով հարուստ կյանք է ապրել։ Նա այդ սերնդի վաղուց հեռացած առաջնորդներից (Մարգարեթ Թետչեր, Ռոնալդ Ռեյգան) վերջինն էր: Սրանք մեծ առաջնորդներ էին, խորհրդանշական մարդիկ, ովքեր փոխեցին պատմությունը:
Լրագրող Էնդրյու Նագորսկին, որը ղեկավարում էր Newsweek ամսագրի մոսկովյան բյուրոն 80-ականների սկզբին և 90-ականների կեսերին, ականատես եղավ, թե ինչպես էր գլխավոր քարտուղար Գորբաչովը կորցնում իշխանությունն ու ժողովրդականությունը:
«Ես նրա մասին տպավորություն ստացա որպես մեկը, ով անկեղծորեն ցանկանում էր բարեփոխել խորհրդային համակարգը, որը սակայն չհասկացավ, թե ինչու իր գործադրած միջոցներն ի վերջո տապալեցին այն», - ասում է Նագորսկին:
Լրագրողն ասում է, որ համեմատած խորհրդային մյուս առաջնորդների հետ, ովքեր մեկուսացած էին և, կուսակցական ելույթներից դուրս, չէին շփվում մարդկանց հետ, «Գորբաչովը միշտ անսպասելիորեն հայտնվում էր գործարաններում և խանութներում ու զրուցում մարդկանց հետ»:
«Նա մարդասիրություն ուներ, և չնայած իր ակնհայտ կուսակցական դաստիարակությանը, տատանվում էր, ինչը, ի վերջո, տանում էր դեպի քաոսային զարգացումներ: Բայց կարեւորն իրականացվող փոփոխություններն էին»:
Նագորսկին նշում է, որ Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց հետո դեմոկրատ Միխայիլ Գորբաչովը շատ զգուշավոր դիրքորոշում որդեգրեց նրա ռեպրեսիաները քննադատելու առումով, ինչի պատճառները լիովին պարզ չեն։
«Խոսելով Պուտինի մասին՝ նա սկզբում շատ դժկամությամբ էր բացահայտ քննադատում նրան։ Նա իր դժգոհությունն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Ռուսաստանում լրատվամիջոցները ճնշված են, և որ Պուտինը ըստ էության ստիպում է լրատվամիջոցներին արտացոլել միայն մեկ կողմի տեսակետը»,- ասում է Նագորսկին։ «Երևի նա զգում էր, որ իր ձայնն այլևս մեծ նշանակություն չի ունենա ռուսների համար, որովհետև իրեն նվաստացած էր զգում 1996 թվականի ընտրություններից հետո, որի արդյունքում մեկ տոկոսից էլ պակաս ձայն էր ստացել:
Այնուամենայնիվ, հակառակ նրան, որ Գորբաչովին հաճախ են քննադատում Ռուսաստանում, արեւմտյան աշխարհը սիրով կհիշի ռուս առաջնորդին, ասում է Նագորսկին:
«Ռուսաստանից դուրս նրան կհիշեն որպես բարեփոխիչ, որը բացեց Ռուսաստանի դռները դեպի Արևմուտք: Նրա իշխանության տարիներին թվում էր, թե Ռուսաստանն ու Արևմուտքն իսկապես կարող են համագործակցել և վերջ դնել թշնամությանը, ատելությանը և լարվածությանը։
Ներկա պատերազմը սարսափելի ժամանակ է Ուկրաինայի, ողբերգություն` Ռուսաստանի համար, ասում է Նագորսկին։ «Դա անհավատալի հետադարձ է Ռուսաստանի համար: Եվ եթե նույնիսկ վաղը, ինչ-որ հրաշքով, պատերազմն Ուկրաինայում ավարտվի, և ռուսները դուրս գան այնտեղից, Ռուսաստանն այլեւս չի կարողանա վերադառնալ նախկին իրավիճակին»։

Նմանատիպ նյութեր
1873 դիտում
09:13 30-01-2020
Հայաստանը կարևորագույն ձեռքբերումներ ունի ժողովրդավարության ոլորտում․ ԵԱՀԿ ԺՄԻԳ ղեկավար․ «Ամերիկայի ձայն»
2616 դիտում
13:15 30-01-2015
Ջեն Փսակին՝ Գորբաչովի հնչեցրած «սառը պատերազմի» մասին
11912 դիտում
23:40 03-04-2015
Միխայիլ Գորբաչովի Mercedes-ը վթարի է ենթարկվել. տեսանյութ
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»