211652_close_icon
views-count955 դիտում article-date 16:44 01-09-2022

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ

Հարգելի՛ ուսուցիչներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ

Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում բոլորիդ:

Դժվարագույն ժամանակներ հաղթահարող Արցախի կրթօջախներում այսօր նորից հնչում  են առաջին զանգի ղողանջները՝ վկայելով արցախցու՝ Հայրենիքն ապրեցնելու անդրդվելի կամքի մասին, որովհետև հենց մանկաշատ հանրությունն է մեր հիմնասյունն ու ապագայի նկատմամբ հավատը:

Մեծագույն ցանկությունս և մաղթանքս է, որ մեկնարկած ուսումնական տարին չընդհատվի հանկարծ, որ խաղաղ բացվեն բոլոր առավոտները և  մտահոգողը լինի միայն դասաշատ առօրյան:

Առանձնահատուկ սիրով եմ շնորհավորում բոլոր առաջինդասարանցիներին,  կյանքի նոր փուլ մտնող առաջինկուրսեցիներին:

Թո՛ղ հստակ լինեն ձեր քայլերը և հարթ լինի ընտրած ճանապարհը:

Մեկ անգամ ևս լուսավոր ու խաղաղ օրերի հույսով և հավատով շնորհավորում եմ Գիտելիքի, գրի և դպրության տոն օրը:

Առա՛ջ դեպի ուսումնառության հերթական շրջան:

Նմանատիպ նյութեր