780 դիտում
19:20 02-09-2022
Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեների ղեկավարները քննարկել են աշխատանքների համակարգման վերաբերյալ հարցեր
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը սեպտեմբերի 2-ին հյուրընկալել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին:
Քննարկվել են հողի նպատակային նշանակության փոփոխության հետ կապված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների համակարգման վերաբերյալ մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա էին նաև Կադաստրի և Քաղաքաշինության կոմիտեների պատասխանատուներ և համապատասխան մասնագետներ:
Անդրադարձ է կատարվել հողի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ ներկայացվող կարծիքների հիմնավորվածությանը: Աշխատանքներում հետագա հստակեցում մտցնելու նպատակով կարևորվել է գերատեսչությունների միջև գործընթացների համապատասխանեցումը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործառույթներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով աշխատանքները էլեկտրոնային եղանակով իրականացնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր
1288 դիտում
17:43 01-11-2022
Ներկայացվել են Կադաստրի եւ Քաղաքաշինության կոմիտեների 2023 թ. բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
799 դիտում
18:26 13-05-2024
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացմանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
661 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
1072 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում