211652_close_icon
views-count1690 դիտում article-date 15:45 05-09-2022

Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել

Քաբուլում ՌԴ դեսպանատան մուտքի մոտ ինքնասպան ահաբեկչի այսօր իրականացրած պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 11-ը վիրավորվել են, հայտնում է ոստիկանությունը՝ նշելով, որ զինված պահակախումբը կրակոցներով սպանել է հարձակվողին, երբ նա մոտեցել է մուտքի դարպասներին։ Գրում է «Ազատությունը»։

Դեսպանատան անձնակազմի, կամ աշխատակիցների թվում տուժածների մասին հաղորդագրություններ չկան։

Ռուսաստանի եզակի երկրներից մեկն է, որ անցյալ տարի թալիբների իշխանության գալուց հետո Քաբուլում պահպանեց իր դեսպանատունը։

Մոսկվան չնյած պաշտոնապես չի ճանաչել թալիբների կառավարությունը, այնուհանդերձ նրանց պաշտոնյաների հետ բանակցություններ է վարում բենզինի և այլ ապրանքների մատակարարումների համաձայնագրերի շուրջ։

Նմանատիպ նյութեր