211652_close_icon
views-count1025 դիտում article-date 09:29 30-03-2015

Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով պատգամավոր է վիրավորվել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտը պայթուցիկ սարք է գործի դրել, որի հետևանքով 3 մարդ է զոհվել: Լրատվամիջոցները հայտնել էն, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է աֆղանական խորհրդարանի պատգամավոր Փաշա Մաջիդին: Ըստ ներքին գործերի նախարարության ներկայացուցչի՝ այդ հարձակումը հենց այդ պատգամավորի դեմ է պլանավորված եղել: Նշենք, որ խմբավորումներից դեռ ոչ մեկն իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: Ի դեպ, ըստ լրատվամիջոցների՝ վերջին շրջանում «Թալիբան» շարժման զինյալները ավելի հաճախ են հարձակումներ գործում կառավարական պաշտոնյաների և Աֆղանստանի անվտանգության ուժերի ներկայացուցիչների վրա:

Նմանատիպ նյութեր